Լեւոն Մնացականյանը Գեղամ Բաղդասարյանի հետ քննարկել է զինծառայողների խնդիրները
PoliticsՍեպտեմբերի 10-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի եւ խորհրդի մի շարք անդամների հետ:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու առաջնագծում իրականացվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին վերաբերող հարցեր: