Լիբիական բանակը հայտարարել է երկու նավթային նավահանգիստ գրավելու մասին
International newsՍեպտեմբերի 11-ին լիբիական բանակը հայտարարել է Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության ենթակայության ներքո գտնվող նավթային երկու նավահանգիստ գրավելու մասին: Այս մասին հաղորդել է տեղական LANA գործակալությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Խալիֆ Հաֆթարի բանակը հարձակվել է Զուվեյթին, Ռաս Լանուֆ եւ Էս-Սիդր նավահանգիստների, ինչպես նաեւ Աջդաբիա քաղաքի վրա: Այս շրջանները գտնվում էին «Նավթային օբյեկտների պաշտպանության գվարդիա»-ի վերահսկողության ներքո, որը հուլիսին համաձայնել էր համագործակցել Տրիպոլիի ազգային համաձայնության նոր կառավարության հետ:
Բանակը երկրի արեւելքում գործող խորհրդարանի դաշնակիցն է, որը չի սատարում ազգային համաձայնության կառավարությունը: