Ռուսաստանը տանկեր և «Գրադ» է ուղարկել Դոնբաս. հետախուզություն
International newsՌուսաստանը ծանր ռազմական տեխնիկա է ուղարկել Դոնբաս: Այդ մասին Facebbok-ում հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը:
«Գրանցվել է ՌԴ-ից զենքի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև վառելիքի մատակարարման հերթական փաստը: «Դոլժանսկայա-Նովայա» երկաթուղային կայարան է ժամանել ռազմական տեխնիկայով բեռնավորված հինգ վագոն, ևս վեց վագոն դիզելային վառելիք և բենզին»,- ասվում է հաղորդագրության մեջ: