Օլանդը Facebook-ում քննադատել է սեպտեմբերի 11-ից հետո Իրաքում ԱՄՆ գործողությունները
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Facebook-ի իր էջում ցավակցություն է հայտնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և քննադատել է ԱՄՆ վարչակազմի գործողությունները Իրաքում:
«Ամերիկյան վարչակազմի նախաձեռնած միջոցառումները՝ որպես պատասխան այդ հարձակումներին, որոնք պլանավորվել են նրա տարածքում և մեթոդաբանորեն իրականացվել, չեն վերացրել սպառնալիքը, այլ հակառակը՝ մեծացրել են դրա մասշտաբը: Մասնավորապես՝ Իրաքում»,- գրել է նա: Նա նաև նշել է, որ Ֆրանսիան դատապարտել է Իրաք զորքեր մտցնելը, բայց միևնույն է՝ դարձել է «նրանց ծնած քաոսի զոհը»: