Դիտորդները հայտնել են Խորվաթիայի նախագահի թույլ տված ընտրախախտումների մասին
International newsԽորվաթիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկությունն ավարտվել է կիրակի 19: 00-ին (երևանյան ժամանակով` 21:00):
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` տեղի դիտորդների խոսքով` քվեարկությունն ընթացել է ընտրատեղամասում երկրի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի կողմից թույլ տրված խախտումներով:
Մասնավորապես, Կիտարովիչը լուսանկարել է քվեաթերթիկն այն լրացնելուց հետո, ինչը ուղղակի կերպով հակասում է ընտրական հանձնաժողովի ցուցումներին, որոնք պաշտոնապես տրվել են քվեարկության նախօրեին:
Նշվում է, որ նախագահի մամուլի ծառայությունից պաշտոնական մեկնաբանություն այս հարցի շուրջ դեռևս չի ստացվել:
16:30-ի դրությամբ (երևանյան ժամանակով` 18:30) քվեարկել է ընտրողների 37.21 տոկոսը, որը 10 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվել են 2015-ի նոյեմբերին: