Բուլղարիայում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
International newsԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթիից սկսել է կուսակցությունների, դաշինքների եւ նախաձեռնությունների կոմիտեների գրանցումը, որոնք մտադիր են նոյեմբերի 6-ին նախատեսված նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին իրենց թեկնածուներին առաջադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահական ընտրություններից զատ, երկրում կանցկացվի ընտրական համակարգի հարցերի վերաբերյալ հանրաքվե, որին մասնակցության գրանցման փաստաթղթերի ընդունումը եւս երկուշաբթի օրվանից է սկսվել:
Կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը կարող են Բուլղարիայի ԿԸՀ ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 21-ը, նախաձեռնությունների կոմիտեները՝ մինչեւ սեպտեմբերի 26-ը: Սեպտեմբերի 26-ին է ավարտվում նաեւ հանրաքվեի անցկացման վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը: