Սիրիայի իշխանությունները մտադիր են վերականգնել վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի վրա
International newsՍիրիայի իշխանությունները պարտադիր կերպով կվերականգնեն վերահսկողությունը երկրի բոլոր շրջանների վրա, այդ թվում՝ նրանց, որոնք ներկայումս օկուպացված են ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Ասադի խոսքով՝ Դամասկոսը կվերականգնի ու կկառուցի նորից այն ամենը, ինչն ավերվել է ծայրահեղականների կողմից նյութական և մարդկային ասպեկտներում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ինչպես կարծում է Սիրիայի առաջնորդը՝ «իրական ազատությունը սկսվում է անվտանգության ու հանգստության ապահովումից»։ «Այն կշարունակվի ավերված տնտեսության վերականգնումից ու կավարտվի անկախ համազգային որոշման ընդունումից»,- ասել է նա։
Սիրիայի նախագահն ու սիրիական ղեկավարության անդամները երկուշաբթի մասնակցել են մուսուլմանականԿուրբան-բայրամ տոնի առիթով Դարայա քաղաքի Սաադ բեն Մուազ մզկիթում։ Քաղաքը վերջերս ազատագրվել էր ծայրահեղական խմբավորումներից։