Հնդկաստանում ջրի անբավարարության պատճառով 2 նահանգներում անկարգություններ են սկսվել
International newsԶանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հնդկական Կարնատակա նահանգի մի շարք քաղաքներում Գերագույն դատարանի որոշման պատճառով, որը հանձնարարել է տեղի իշխանություններին ավելի շատ ջուր լցնել Կավեր գետի ջրատարները` հարևան Թամիլնադու նահանգի ջրային ռեսուրսները լրացնելու համար, հայտնում է РИА Новости-ն` տեղական ԶԼՄ-ներին հղումով:
Երկու նահանգների բնակիչները կարծում են, որ կենտրոնական կառավարության կողմից 2013-ին հաստատված ջրային ռեսուրսների բաշխման նորմերը չեն բավարարում իրենց պահանջներին:
Թամիլնադուի իշխանությունները Գերագույն դատարանի միջոցով խնդրել են ավելացնել ջրի բաշխումը Կարնատակեի ջրամբարներում` իրենց ֆերմերների կարիքների համար: Դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Թամիլնադուի և հանձնարարել, որ Կարնատակիի իշխանությունները 10 օրով ավելացնեն ջուրը մինչև 15.000 խմ/վ-ում:
Նահանգի բողոքարկումից հետո դատարանը հայցը բավարարել է միայն մասնակի` նվազեցնելով արագությունը մինչև 12.000 խմ/վ-ում, սակայն երկարաձգել է ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ը:
Դատանի որոշումից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել նահանգի մի շարք քաղաքներում: Դատարանի որոշումից դժգոհ բնակիչները քանդում են խանութները, քարեր են նետում հարևան նահանգի պետհամարանիշներով մեքենաների վրա, հրդեհում և շրջում են դրանք: Մայրաքաղաքում փակ են դպրոցները, խափանումներով է աշխատում տրանսպորտը:
Անկարգությունների զոհերի մասին հաղորդագրություններ չկան: