Չինաստանում «համացանցում արված հանցագործությունների» համար 3.400 մարդ է ձերբակալվել
International newsՉինաստանի ոստիկանությունը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ձերբակալել է 3,4 հազար մարդու՝ համացանցում հանցագործությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է նաև, որ արշավի շրջանակում իրավապահ մարմինները համացանցում հեռացրել են 122 հազար հրապարակում, որոնցում պարունակվել է ապօրինի տեղեկություն: Բացի այդ, փակվել է տարբեր ռեսուրսների 23 հազար էջ, դատական կարգով պատիժ է ստացել 4,2 հազար կայք:
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունն ավելի վաղ առցանց ծառայությունների վերացման մասշտաբային արշավ է սկսել, որոնք տեղեկություններ են տրամադրում հեռուստահաղորդակցությունների ոլորտում գործող հանցագործների համար: Դրանից բացի, նախարարությունը մտադիր էր հեռացնել այն ծառայությունները, որոնք զբաղվում են քաղաքացիների անձնական տեղեկատվության, այդ թվում՝ բանկային հաշիվների տվյալների վաճառքով: