Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են շուտափույթ եվրոյին անցնելու անհրաժեշտության մասին
International newsԲուլղարիային անհրաժեշտ է հնարավորինս արագ ազգային արժույթը փոխարինել եվրոյով և ԵՄ երկրների հետ ստանալ առանց վիզայի ռեժիմ: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Տոմիսլավ Դոնչևը:
Նրա խոսքով՝ այդպիսի քայլերը Բուլղարիային անհրաժեշտ են հարվածի նվազեցման համար, որը երկիրը կարող է կրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Փոխվարչապետի կարծիքով՝ Brexit-ը կհանգեցնի նրան, որ այսպես կոչված՝ ԵՄ «ծայրամասի» երկրները, որոնց շարքին է դասվում նաև Բուլղարիան, կարող են կորցնել բլոկում ձայնի իրավունքը:
Դոնչևը համոզված է, որ իրավիճակը, որի դեպքում գոյություն ունեն ԵՄ առաջատար երկրներ և «ծայրամասի» երկրներ, կհանգեցնի առաջին հերթին լուրջ ռիսկերի առաջինների համար: