Գեներալ Սարոյանը Ջեյմս Ուորլիքին համեմատեց Ջեյմս Բոնդի հետ
PoliticsԱյսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր, ասաց. «Ուրեմս, Ջեյմս Բոնդ չլինի, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող խոսա»,- ասաց նա՝ հավելելով. «Ոչ մի գրող էլ չենք տա դրանց արևին»:
Այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունը, օրինակ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և այլ երկրներ, կողմ են խնդրի կարգավորման այդ տարբերակին, պատգամավորը նշեց. «Ասենք` հա խոսում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա: Հա, թող խոսան, որ խոսացին, ի՞նչ ա փոխվում»: