Լավրով. Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ցանկը կրճատել չի կարելի
International newsՍիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ցանկի կրճատումն անթույլատրելի է: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք Մոսկվային կհաջողվի համոզել Վաշինգթոնին, որ անհրաժեշտ է ընդլայնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ցանկը, ապա ես հիմա ավելի հրատապ խնդիր եմ համարում ահաբեկչական խմբավորումների ցանկի կրճատումը թույլ չտալը, քանի որ չափից շատ են վկայություններն այն մասին, որ այդ նախկին «Ջաբհաթ ան Նուսրան», որը հիմա «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամ» է կոչվում, Մերձավոր արեւելքում ու Աֆիկայի հյուսիսում գործընթացների շատ մասնակիցների կողմից դիտարկվում է որպես մի ուժ, որը պետք է պահպանել՝ ըստ երեւույթին հետագայում Սիրիայում վարչակարգը փոխելու համար այն օգտագործելու նպատակով»,- ասել է նա:
«Ես այս հարցը հենց Ջոն Քերրիին եմ ուղղել: Նա կտրականապես հերքում է, որ ԱՄՆ-ն «Ջաբհաթ ան Նուսրային» հովանավորալու ու նրան ամերիկյան ու կոալիցիոն ավիացիայի սպառնալիքից պաշտպանելու ծրագրեր ունի: Կրկնում եմ, որ Ջոն Քերրին է ինձ ասել այդ մասին, իսկ ես նրան չվստահելու հիմքեր չունեմ»,- ասել է նախարարը: