Ուկրաինան ու Վրաստանը ստորագրել են երկաթուղային ու լաստանավային հաղորդակցության շուրջ համաձայնագիր
International newsCensor.net.ua կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Վրաստանի կառավարությունները ստորագրել են վրացական ու ուկրաինական նավահանգիստների միջոցով միջազգային ուղիղ երկաթուղային ու լաստանավային հաղորդակցության (Սև և Կասպից ծովերով) կազմակերպման մասին համաձայնագիր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է. «Մենք այսօր ստորագրել ենք շատ կարևոր փաստաթուղթ, որը Մետաքսե Մեծ ճանապարհին կմիավորի Ուկրաինային, Վրաստանին, Ղազախստանին ու Ադրբեջանին: Մենք այս տարի պետք է Չինաստանից մինչև Ուկրաինայի արևմտյան սահմանը բեռնարկղերի անցման արագությունը հասցնենք մինչև 9-10 օրվա»:
Նախարարը հավելել է, որ դեռ շարունակվում են բանակցությունները մաքսային ընթացակարգերի մեղմացման ու սակագների շուրջ: