Ֆլորիդայում ռումբի մասին հաղորդագրության պատճառով երեխաներին տարհանել են դպրոցից
International newsՖլորիդա նահանգի Դելենդ քաղաքի կաթոլիկ դպրոցի աշակերտներին երեքշաբթի տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով,- հայտնել է ABC հեռուստաալիքը:
Աղբյուրը նշում է, որ մի տղամարդ զանգահարել է դպրոց և սպառնացել պայթեցնել շինությունը: Բոլոր աշակերտները լքել են ուսումնական հաստատությունը և ուղարկվել քաղաքապետարանի շենք: Դպրոցի զննման ընթացքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: