Դալայ լաման ԻՊ-ի հետ երկխոսության կոչ է արել` հանուն արյունահեղության դադարեցման
International newsՏիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին` Սիրիայում և Իրաքում արյունահեղությունը դադարեցնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով, երկխոսությունը միակ հնարավոր միջոցն է հակամարտության կարգավորման համար, սակայն նա չի պարզաբանել` հատկապես ինչպես պետք է դա իրականացնել:
Դալայ լաման նշել է, որ կրոնը չի կարող արդարացում լինել զանգվածային սպանությունների համար և ընդգծել է, որ չի կարելի համարել, որ իսլամ և ահաբեկչություն հասկացությունները նույնն են:
Հոգևոր առաջնորդը կոչ է արել եվրոպական երկրներին ընդունել փախստականներին Սիրիայից և օգնել նրանց, ինչպես նաև նպաստել պատերազմի ավարտին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն: