Իսպանական քաղաքացիական գվարդիան շուրջ 300 ներգաղթյալների է փրկել Իտալիայի ափերին
International newsԻսպանիայի Քաղաքացիական գվարդիան իտալական տարածքային ջրերում 293 ներգաղթյալների տեղափոխող նավ է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությունը, փրկված ուղևորների թվում 33 անչափահաս է եղել:
Իսպանական Քաղաքացիական գվարդիայի ինքնաթիռը ներգաղթյալների նավը հայտնաբերել է Սիցիլիայից 386 կմ հարավ արևելք ընկած հատվածում: Նավը շատ վատ վիճակում է գտնվել և հավանաբար Եգիպտոսից է երթևեկելիս եղել:
Ուղևորների թվում տարբեր ազգությունների մարդիկ են եղել: Նրանց հաջողվել է հասցնել ափ 2 այլ նավերով: Աֆրիկայից Իտալիա ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է ուղևորներին փրկելու աշխատանքներից անմիջապես հետո: