Ղազախստանի վարչապետն արգելել է նախարարների արտասահմանյան այցերը մինչ տարեվերջ
International newsՂազախստանի վարչապետ Բակըթժան Սագինտաևը հանձնարարել է դադարեցնել բոլոր արտասահմանյան այցերը կառավարության անդամների համար մինչև ընթացիկ տարվա վերջ, գրում է Интерфакс-ը:
«Բոլոր արտասահմանյան գործուղումները մինչև տարվա վերջ անհրաժեշտ է դադարեցնել, բացառությամբ պետության ղեկավարի հետ այցելությունների: Եթե հանկարծակի խիստ անհրաժեշտություն առաջանա, կմեկնեք իմ անձնական հանձնարարությամբ»,- ասել է Սագինտաևը:
Նա նաև նշել է, որ երկրի շրջաններ այցելությունները նույնպես պետք է համաձայնեցնել:
Վարչապետի խոսքով՝ նախարարների կաբինետին սպասվում է լարված աշխատանք` կախված նախագահի հանձնարարությունների հետ: