ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկել Հալեպ
International newsՄԱԿ-ը հումանիտար շարասյուն է կազմել, որը պատրաստ է ուղարկել Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան թաղամաս` առանց բեռնատարների ստուգումների, ինչպես և պայմանավորվել են բոլոր կողմերի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Վերջինս պարզաբանել է, որ կողմերը համաձայնեցրել են ՄԱԿ-ի հումանիտար բեռների մատակարարումը Հալեպ, որը տեղի կունենա առանց ուղեբեռի ստուգումների սահմանին:
Դե Միստուրայի խոսքով` ոչ մի նախապայման չպետք է լինի Հալեպին հումանիտար օգնության տրամադրման և ուղեբեռը տեղ հասցնելու գործում: