Պորոշենկոն կհարցաքննվի Մայդանի գործով
International newsՈւկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն տեղեկացրել է, որ քննիչները շուտով կհարցաքննեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 2013-2014 թթ. Կիևում տեղի ունեցած անկարգությունների գործով , հայտնում է 24 հեռուստաընկերությունը:
«Այո, այն (հարցաքննությունը) հետաձգվել է: Կարծում եմ, որ կկայանա մոտակա ժամանակները»,- ասել է գլխավոր դատախազը:
Միևնույն ժամանակ Լուցենկոն չի նշել հարցաննության ճշգրիտ ամսաթիվը: