Ռուսաստանում ԻՊ-ի նախկին անդամ ադրբեջանցին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
International newsՌուսաստանում դատարանի որոշմամբ ադրբեջանցի Ալթուն Մամեդովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, գրում է ռուսական ng72.ru կայքը:
Ինչպես պարզել է հետաքննությունը, 2013թ.-ին Մամեդովը, հավաքագրվելով ահաբեկիչների կողմից, մեկնել է պատերազմելու Թուրքիայում: Նա զբաղվել է ահաբեկիչների բազաների տարածքում գերիների հսկմամբ, ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին՝ հակակառավարական ուժերի կազմում: Ինչից հետո երիտասարդն անդամակցել է ահաբեկչական խմբավորման, որը մտնում է ԻՊ-ի կազմի մեջ:
Սակայն որոշ ժամանակ անց գրոհայինների միջև տեղի է ունեցել անհամաձայնություն, ինչից հետո Մամեդովը որոշում է կայացրել փախչել Թուրքիա, իսկ այնուհետ՝ Վրաստան: Վրաստանում նա թաքնվել է իրավապահ մարմիններից: 2015թ.-ի օգոստոսին երիտասարդը ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից վրաց-ադրբեջանական սահմանը հատելու փորձ կատարելիս: Այնուհետև ահաբեկիչն արտահանձնվել է ՌԴ-ին, քանի որ ՌԴ քաղաքացի է։
Նրան մեղադրանք է առաջադրվել «Անօրինական զինված խմբավորման կազմակերպում կամ մասնակցություն» հոդվածով: