Իրաքի ԱԳ նախարարը անթույլատրելի է համարում Թուրքիայի միջամտությունը երկրի ներքին գործերին
International newsԻրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին անթույլատրելի է անվանել մյուս երկրների՝ նախեւառաջ Թուրքիայի միջամտությունը Իրաքի ներքին գործերին, հայտնում է
«ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ Իրաքը չի միջամտում մյուս երկրների ներքին գործերին, բայց մյուս երկրները անթույլատրելիորեն միջամտում են: «Գլխավոր օրինակն այստեղ Թուրքիայի ներխուժումն է Իրաքի տարածք»- հիշեցրել է ալ Ջաֆարին, ելույթ ունենալով Լոնդոնում՝ Զինված ուժերի թագավորական ինստիտուտում:
Անցած տարվա դեկտեմբերին Իրաքի ու Թուրքիայի հարաբերությունները լարվել էին, երբ թուրքական զորքերը ու զրահատեխնիկան մտել էին Իրաքի Նայնավա նահանգի Բաշիկա տարածք ՝ ահաբեկիչների դեմ պայքարող ժողովրդական ջոկատներին մարզելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն թուրք զինվորականների ներկայությունը իշխանությունների հետ չհամաձայնացված թշնամական գործողություններ էին որակել, ու հայտնել ինքնիշխանության խախտման մասին: