Իրաքում ԻՊ-ի քիմիական զենքի արտադրության գործարան է ոչնչացվել
International newsԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ավիացիան իրաքյան Մոսուլ քաղաքում քիմիական զենքի արտադրության գործարան է ոչնչացրել, հայտնում է The Independent-ը:
Ձեռնարկությունը գտնվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից վերահսկվող տարածքում: Թունավոր նյութերի արտադրությունը կազմակերպվել էր դեղագործական կոմբինատի արտադրամասերում: