ԱՄՆ-ն 181 մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի Իրաքին
International newsԱՄՆ-ն 181 մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի Իրաքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը. փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը:
Աղբյուրը նշում է, որ Վաշինգտոնը հումանիտար օգնություն կհատկացնի Իրաքին մոտակա ժամանակահատվածում։
Նշվում է նաև, որ, համաձայն ԱՄՆ-ի գնահատականի, Մոսուլի ազատագրման ուղղությամբ ռազմական գործողություններն սկսելուց հետո այդ շրջանից փախստականների քանակը կգերազանցի 1 մլն-ը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բլինքները պատվիրակության հետ ժամանել է Իրաք սեպտեմբերի 13-ին:
Պատվիրակությունը մտադիր է երկրի իշխանությունների հետ քննարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարը, ինչպես նաև Մոսուլի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը: