Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանապարհ է հարթում ԻՊ-ի կողմից սպանված ֆրանսիացի քահանայի սրբադասման համար
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը որպես «նահատակ» է բնութագրել Ֆրանսիայի Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե-ում իսլամիստ ահաբեկիչների կողմից սպանված ֆրանսիացի քահանա Ժակ Ամելիին` կանխատեսելով, որ նրան մի օր կսրբադասեն:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը` Վատիկանի մատուռում ելույթ ունենալով` Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Աստծո անունով սպանություն իրականացնող ցանկացած մարդ «սատանայական» է:
«Աշխարհը պետք է խիզախություն ունենա ասելու ճշմարտությունը. Աստծո անունից սպանելը սատանայական արարք է», - ասել է քահանայապետը:
«Նա իր նահատակությունն ընդունել է խորանում: Նա նահատակ է, իսկ նահատակները օրհնված են», - հավելել է Հռոմի պապը:
Նրա խոսքը ստիպում է ենթադրել, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ցանկանում է սրբերի շարքը դասել ֆրանսիացի քահանային:
