Իրանը ողջունում է Սիրիայում հակամարտության կարգավորման ցանկացած նախագիծ
International newsԻրանը ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը կնպաստի Սիրիայի հակամարտության կարգավորմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Իրանի ԱԳ ղեկավար Հոսեյն Ջաբերի-Անսարին:
«Իրանը ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը կկարգավորի մարդասիրական ասպեկտը»,- ասել է նա՝ Սիրիայի հարցով ՌԴ և ԱՄն ձեռքբերված համաձայնագրի մասին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ համաձայնագրի կատարման պատասխանատվությունը ընկնում է երկու կողմերի վրա:
Իրանի ԱԳ ղեկավարը նաև ընդգծել է, որ Թուրքիան ցանկացած գործողություն, իր սահմաններից դուրս, պետք է իրականացնի միջազգային նորմերի համաձայն: