Ղրղզստանում մեկնարկել են ՇՀԿ երկրների «Խաղաղ առաքելություն 2016» զորավարժությունները
International newsՂրղզստանի Էդելվեյս հրաձգարանում մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների «Խաղաղ առաքելություն 2016» հակաահաբեկչական զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
Այս տարի «Խաղաղ առաքելությանը» մասնակցում են Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զորակազմերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի մոտ 40 օդանավ եւ ուղղաթիռ, այդ թվում ռուսական Սու–24 ռմբակոծիչներն ու հարվածային Մի–24 ուղղաթիռները եւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա։