ՄԱԿ հատուկ զեկուցողը կուսումնասիրի Ադրբեջանում իրավապաշտպանների շուրջ իրավիճակը
International newsԻրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Միշել ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Report–ի փոխանցմամբ՝ նա մտադիր է ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանների շուրջ իրավիճակը։ Զեկուցողը Բաքու է ժամանել կառավարության հրավերով։
Սեպտեմբերի 14-22-ը կայանալիք այցի շրջանակներում Միշել Ֆորսթը կհանդիպի պաշտոնական անձանց, դատական համակարգի ներկայացուցիչների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Ադրբեջան կատարած այցի մասին իր զեկույցը բանագանցը կներկայացնի ՄԱԿ՝ Մարդու իրավունքների հարցերով խորհրդին եկող տարվա մարտին։