ԱՄՆ–ում ձերբակալել են Ֆլորիդայի մզկիթը հրդեհել փորձած տղամարդուն
International newsԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է տեղի մզկիթը հրդեհելու փորձի մեջ կասկածվող տղամարդուն, հայտնում էBBC–ն։
Ձերբակալվածը 32-ամյա Ջոզեֆ Մայքլ Շրայբերն է։ Ոստիկանության տեղեկություններով՝ կասկածյալը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրը փորձել էր այրել մզկիթը, որն այցելում էր Օռլանդոյի գեյ ակումբում 49 մարդու սպանած Օմար Մաթինը։
Մզկիթում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 12-ի գիշերը։ Այն արագ մարել էին, միջադեպից տուժածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Օմար Մաթինը հունիսին Օռլանդո քաղաքի գեյ ակումբում հրաձգություն էր սկսել, որի հետեւանքով զոհվել էր 49 մարդ, ավելի քան 53-ը վիրավորվել էին։