ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ անհատական պատժամիջոցները
International newsԵվրամիության Խորհուրդը մինչեւ 2017 թվականի մարտը երկարաձգել է 146 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձի դեմ անհատական պատժամիջոցները, որոնց Բրյուսելը պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, հայտնում է BBC-ն:
Եվրամիության պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, միլիարդատերեր Արկադի Ռոտենբերգը եւ Յուրի Կովալչուկը, գործարարներ Կոնստանտին Մալոֆեեւը եւ Նիկոլայ Շամալովը, ինչպես նաեւ Պետդումայի եւ Դաշնության Խորհրդի անդամներ Սերգեյ Ժելեզնյակը, Սերգեյ Միրոնովը, Լեոնիդ Սլուցկին եւ ուրիշներ:
Անհատական պատժամիջոցները ենթադրում են Եվրամիության երկրներ մուտքի արգելում եւ ԵՄ-ի տարածքում տեղակայված ակտիվների սառեցում: