Աշխարհում հարկադիր վերաբնակների շուրջ 3,7 մլն երեխաներ սովորելու հնարավորություն չունեն. ՄԱԿ
International newsԱշխարհում հարկադիր վերաբնակների ընդհանուր թվով 6 մլն երեխաներից շուրջ 3,7 միլիոնը հնարավորություն չունի սովորելու: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է Ժնեւում:
«Շուրջ 1,75 մլն երեխաներ, որոնք փախստականներ են, չեն հաճախում տարրական դպրոց, իսկ 1,95 միլիոնը՝ միջնակարգ: Փախստականների շրջանում հինգ անգամ ավելի մեծ Է անուսում մնալու վտանգը, քան միջին ցուցանիշներն աշխարհում»,-ասված Է հետազոտության մեջ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին այս իրադրությունը որակել Է որպես «ճգնաժամ», ընդգծելով, որ կրթությունը բացառիկ մեծ նշանակություն ունի տասնյակ միլիոնավոր հարկադիր վերաբնակների համար, քանի որ դա «նրանց վիճակը փոխելու ոչ շատ հնարավորություններից մեկն Է »:
Զեկույցի համաձայն, փախստականների եւ ներքին վերաբնակների երեխաների միայն կեսն Է հաճախում տարրական դպրոց այն դեպքում, երբ նման կրթություն ստանալու հնարավորության համաշխարհային միջին ցուցանիշն այժմ կազմում Է ավելի քան 90 տոկոս: Որքան ավելի են մեծանում երեխաներն այդպիսի ընտանիքներում, այնքան ավելի են նվազում ուսումը շարունակելու նրանց հնարավորությունները. փախստական դեռահասների միայն 22 տոկոսն Է հաճախում միջնակարգ դպրոց, եւ միայն 1 տոկոսն Է բուհ ընդունվում այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ աշխարհում միջնակարգ կրթության համակարգում այժմ ընդգրկված Է դեռահասների 84 տոկոսը, իսկ բարձրագույն կրթության հնարավորություն ունի 34 տոկոսը:
Սիրիայում 2,1 մլն երեխաներ եւ դեռահասներ դպրոց չեն հաճախում: Զինված հակամարտության հինգ տարվա ընթացքում տարրական եւ միջնակարգ կրթության համակարգում երեխաների ընդգրկվման մակարդակն այս երկրում 94 տոկոսից նվազել Է մինչեւ 60 տոկոս:
ՓԳԿՎ-ի տվյալներով՝ Սիրիայից հեռացել Է 4,8 մլն մարդ, եւ նրանցից 900 հազարը դպրոցական տարիքի երեխաներ են, որոնք այժմ սովորելու հնարավորություն չունեն:
ՓԳԿՎ-ի զեկույցը պատրաստվել Է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում զանգվածային միգրացիայի եւ փախստականների խնդրի քննարկման կապակցությամբ, որը նշանակված Է սեպտեմբերի 19-20-ին: Գերագույն կոմիսարի վարչությունը մտադիր Է կոչ անել կառավարություններին, դոնորներին, միջազգային կազմակերպություններին եւ մասնավոր հատվածի գործընկերներին՝ ավելի ակտիվորեն աջակցել երեխաների եւ դեռահասների ուսումնառության գործին:
Այս գերատեսչության տվյալների համաձայն՝ 2015 թվականի վերջին աշխարհում կային 65,3 մլն հարկադիր վերաբնակներ, ընդ որում՝ փախստական երեխաների կեսից ավելին, որոնք սովորելու հնարավորություն չունեն, այժմ կենտրոնացված են յոթ երկրներում՝ Չադում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Քենիայում, Լիբանանում, Պակիստանում եւ Թուրքիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: