Թուրքիան փախստականներին պահելու համար լրացուցիչ միջոցների կարիք ունի. երկրի խորհրդարանի խոսնակ
International newsԹուրքիային չի բավարարում Եվրամիության տրամադրած 500 մլն ԱՄՆ դոլարը սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանը եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է թուրքական «Ջոււմհուրիյեթ» թերթը:
«Եվրոպական մի շարք երկրներ փակել են իրենց սահմանները սիրիացի գաղթականների առաջ: Փակ սահմանների պատճառով հաճախ սահմանային գոտիներում գոյանում են մարդկանց մեծ կուտակումներ: Մինչդեռ Թուրքիան վարում է բաց սահմանների քաղաքականություն, մենք ընդունում ենք այս մարդկանց, կերակրում, հագցնում: Մեզ դրա համար արդեն հատկացվել է 500 մլն ԱՄՆ դոլար, բայց դա բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար: Մենք նոր ֆինանսական օգնության կարիք ենք զգում», - իր ելույթում ասել է Քահրամանը:
Թուրքիան և ԵՄ-ն մարտին համաձայնագիր են կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։