Հնդկաստանի նահանգներից մեկում առնվազն 16 մարդ է խեղդվել Գանեշա աստծուն նվիրված փառատոնի ժամանակ
International newsՀնդկական Մահարաշտրա նահանգում առնվազն 16 մարդ է խեղդվել Գանեշա աստծուն նվիրված փառատոնի եզրափակիչ օրը, երբ հավատացյալները ջրի մեջ են սուզում աստվածության կավե քանդակները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով IANS գործակալությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոհեմության ու բարեկեցության աստծուն նվիրված փառատոնը նշվում է օգոստոսին կամ սեպտեմբերին և, ըստ ավանդույթի, հավատացյալները գնում են Գանեշայի կավե քանդակներն ու մի քանի օր երկրպագում դրանք, ինչից հետո սուզում են գետի կամ լճի, երբեմն ուղղակի խոշոր անոթի մեջ, մինչև կավի հալչելը:
Նշվում է, որ այս տարի Մահարաշտրա նահանգում անցկացվող տոնակատարությունների ու քանդակների ավանդական սուզումների ժամանակ առնվազն 16 մարդ է մահացել: