Ֆրանսահայերը քննադատում են ժխտողականության մասին Սենատի հանձնաժողովի որոշումը
International newsՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի հատուկ հանձնաժողովի կողմից ընդունված Հավասարության և քաղաքացիության մասին օրենքի 38-րդ հոդվածում կատարված փոփոխությունների առնչությամբ: Նշված հոդվածն ուղղված է մարդկության դեմ գործած հանցագործությունների և ցեղասպանու թյունների ժխտման դատապարտմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, նշված հոդվածն ուղղված է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դեմ: Հանձնաժողովի ընդունված փոփոխություններով կասկածի տակ է դրվում ժխտողականության դեմ ընդունվող օրենսդրության անհրաժեշտությունը:
Այս քայլն առաջացրել է նաև մի շարք ֆրանսիացի օրենսդիրների դժգոհությունը, քանի որ 38-րդ հոդվածի դրույթներն Ազգային ժողովի կողմից ընդունվել էին միաձայն:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հիշեցրել է, որ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է հակաժխտողական օրենսդրության ընդունման հնարավորությունը, եթե այդ ժխտողականությունը հրահրում է ատելություն և բռնություն: Միաժամանակ շեշտվում է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2016թ-ի հունվարի 8-ի որոշմամբ հաստատել է հրեաների ցեղասպանության ժխտողականությունը դատապարտող «Գեյսոյի օրենքի» սահմանադրականությունը` վերջ դնելով հիշողության վերաբերյալ օրենքների ը նդունման հնարավորության հարցին:
«Այս օրենսդրության համար անհրաժեշտ են առավել խորացված իրավական աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն հենց այն կառավարության կողմից, որը նախաձեռնել է այս օրենսդրությունը: Սենատը չի կարող փոխզիջման գնալ և ենթարկվել ազգայնականների և հակադեմոկրատական ուժերի կողմից վերահսկվող թուրքական կառավարության ճնշումներին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է անում Սենատին վերականգնել այս օրենսդրությունը այն կոնսենսուսի մթնոլորտում, որը տիրում էր Ազգային ժողովում»,- նշված է կազմակերպության հայտարարության մե ջ: