Ֆրանսիան երկրորդ «Միստրալը» հանձնեց Եգիպտոսին
International newsՖրանսիան սեպտեմբերի 16-ին Եգիպտոսին Է հանձնել Ռուսաստանի համար կառուցված՝ «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրներից երկրորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Սպասվում Է, որ ուղղաթիռակիրը հաջորդ շաբաթվա սկզբին դուրս կգա Սեն Նազար նավահանգստից՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զինավարժանքների անցկացման համար, իսկ այնուհետեւ կուղեւորվի գրանցման նավահանգիստ՝ Եգիպտոսի Ալեքսանդիրա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ երկրորդ «Միստրալը» կոչվել Է Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի պատվին, որը 1981 թվականին զոհվեց իսլամիստների ձեռքով:
«Գամալ Աբդել Նասեր» առաջին ուղղաթիռակիրը հունիսի 23-ին ժամանել Է Ալեքսանդրիա՝ Ֆրանսիայի Սեն Նազարից 14-օրյա ուղեւորությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: