Հարցումը ցույց է տվել, թե ամերիկացիներն ինչպես են վերաբերվում Թրամփին եւ Քլինթոնին
International newsԱմերիկացիների մեծամասնությունը Հիլարի Քլինթոնին եւ Դոնալդ Թրամփին «ռիսկային» թեկնածուներ Է համարում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:
Այդ են վկայում այն հարցման տվյալները, որը համատեղ անցկացրել են New York Times հրատարակությունը եւ CBS News հեռուստաալիքը:< /p>
Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետեւյալ հարցին. «Հիլարի Քլինթոնի/Դոնալդ Թրամփի ընտրվելն արդյոք դուք երկրի համար անվտանգ կամ ռիսկային ընտրություն եք համարում»:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների ավելի քան 67 տոկոսը Թրամփին ռիսկային թեկնածություն Է համարում առաջիկա ընտրություններում, Քլինթոնի վերաբերմամբ նույն կարծիքը հայտնել Է մասնակիցների 51 տոկոսը:
Բացի դրանից, ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնությունը հայտարարել Է, որ Քլինթոնին եւ Թրամփին չի համարում ազնիվ եւ վստահություն ներշնչող (հարցվածների համապատասխանաբար 63 տոկոսը եւ 60 տոկոսը): Ամերիկացիներին նաեւ առաջարկվել Է պատասխանել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների անձնական բնութագրերի հետ կապված հարցերին: Այսպես, հարցվածների 64 տոկոսը կարծում Է, որ Դոնալդ Թրամփն օժտված չԷ լավ նախագահ դառնալու անհրաժեշտ խառնվածքով եւ բնավորության առանձնահատկություններով: Քլինթոնի կապակցությամբ նույն այդ կարծիքին Է հարցման մասնակիցների 44 տոկոսը:
Ինչպես նշվում Է հրատարակության կայքում, հարցվածների միայն 36 տոկոսն Է հավատում, որ Քլինթոնը կկարողանա փոփոխություններ մտցնել Վաշինգտոնում իրականացվող գործերում, 48 տոկոսն այդ հարցում վստահում Է Թրամփին: Ամերիկացիների մեծամասնությունը հավատում Է, որ Քլինթոնը Թրամփից ավելի լավ գլուխ կհանի արտաքին քաղաքականության, միգրացիայի, ահաբեկչության եւ ազգային անվտանգության հարցերից: Թրամփը, իր հերթին, պետք Է որ ավելի լավ գլուխ հանի տնտեսության եւ աշխատատեղերի հարցերից. այդպես Է կարծում մասնակիցների 51 տոկոսը:
Հարցումը, որն անցկացվել Է սեպտեմբերի 9-ից մինչեւ 13-ը, 1433 մարդ Է մասնակցել գրանցված ընտրողներից թվից. հարցման վիճակագրական անճշտությունը պլյուս-մինուս երեք տոկոսային կետ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: