ԵՄ-ում առաջարկել են սահմանազատել Բրյուսելի ու անդամ երկրների լիազորությունները
International newsԵՄ իշխանությունները պետք է ավելի հստակ ձեւակերպեն թե ԵՄ-ն ինչ է ի վիճակի անել անդամ երկրների համար, իսկ ինչ՝ ոչ, այսինքն ինչը պետք է լուծեն հենց անդամ պետությունների իշխանությունները, ասել է լրագրողներին ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի խոսքով անհրաժեշտ է ձերբազատվել այն տեսակետից, որ ԵՄ-ն ի վիճակի է լուծել միության երկրներում երիտասարդության շրջանում բարձր գործազրկության՝ կամ էլ ահաբեկչության խնդիրը:
Այս կետը պետք է դառնա առաջիկա ամիսներին ԵՄ իշխանությունների գործողությունների ծրագրի մի մասը, որը Բրատիսլավայում ընթացող ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ մշակում են ԵՄ 27 առաջնորդները :
Այս հանդիպումը ծրագրվել է Brexit –ից հետո, միությունում մնացող 27 երկրների ապագան քննարկելու նպատակով՝ ԵՄ վերաբերյալ սկեպտիցիզմի ու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հեռանալու որոշման ֆոնին: Գագաթնաժողովը պետք է «ազնվորեն ախտորոշի» ԵՄ-ում ստեղծված իրադրությունը ու մշակի ճանապարհային քարտեզ՝ միության հրատապ խնդիրների լուծման ծրագիր՝ այդ թվում միգրացիայի, սահմանների անվտանգության ու ԵՄ տնետսության ոլորտներում:
Լրագրողների զրուցակիցը հիշատակել է այն փաստը, որ հիմա ԵՄ երկրները չեն ուզում ավելի շատ ինտեգրվել միության շրջանակներում: «Հետագա ինտեգրման ձգտումի բացակայության մասին հստակ զգացողություն կա, այդ թվում ԵՄ երկրների առաջնորդների հետ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի շփումից հետո: Խոսքը այն մասին չէ, որ Բրյուսելից պետք է վերցնել լիազորություններրի մի մասը ու վերադարձնել դրանք միության երկրներին, այլ այն մասին, որ հիմա ինտեգրումը խորացնելու ժամանակը չէ»:
«Հնարավոր է խոսքը նաեւ այն մասին է, որ պետք է ավելի հստակ որոշել, թե ով ինչի համար է պատասխանատու, որպեսզի մենք այլեւս պատրանքներ չտածենք, որ ԵՄ-ն պետք է լուծի օրինակ երիտասարդների գործազրկության խնդիրը: Այսինքն չի էլ կարող լուծել: Միությունը կարող է անել որեւէ բան՝ ԵՄ երկրներին օգնելու համար, բաց չի կարող լուծել այդ, ոչ էլ ահաբեկչության խնդիրը: Մենք հույս ունենք, որ դա կլինի մեր ճանապարհային քարտեզի մի մասը՝ ավելի հստակ խոսել այն մասին, ինչը ԵՄ-ն կարող է անել, նաեւ այն մասին, թե ով ու ինչ պետք է անի»,- ասել է լրագրողների զրուցակիցը: