Նյու Ջերսիում փառատոնից առաջ ինքնաշեն ռումբ է պայթել
International newsԱՄՆ Նյու Ջերսի նահանգում` Սիսայդ այգում, մարաթոնի մեկնարկից առաջ հզոր պայթյուն է հնչել: Նախնական տվյալների համաձայն`գործի է դրվել ինքնաշեն ռումբ: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, հայտնում է NBC-ն:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բարեգործական մարաթոնի անցկացման վայրի հարևանությամբ: Այն պետք է անցկացվեր այսօր:
Իրավապահների տեղեկությունների համաձայն, սարքը հավաքել էին երկաթե ձողի մասնիկներից և պայթուցիկից: Այն թողել էին աղբամանում` մայրուղու հարևանությամբ:
Պայթյունի մասին ականատեսները հայտնել են տեղական ժամանակով ժամը 9:30-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: