ՀՀ 317 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
PoliticsՀայաստանի 5 մարզերի 317 համայնքներում սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի տարբեր համայնքերում, այդ թվում` Աշտարակ, Ապարան, Արարատ, Մասիս, Արմավիր, Մեծամոր քաղաքներում: Դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները:
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նախատեսված են նաև հոկտեմբերի 2-ին: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև երկու կարևոր համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ակնկալվում է, որ Գյումրիում և Վանաձորում թեժ պայքար է ընթանալու՝ հաշվի առնելով կուսակցությունների մասնակցության բարձր աստիճանը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի դրությամբ, երբ լրացել էր սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը, մինչ այդ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը:&n bsp;Արդյունքում` նախատեսված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: