Սիրիական բանակը ՌԴ Գլխավոր շտաբին խնդրել է հարվածներ հասցնել Դեր Զորում ԻՊ զինյալների դիրքերին
International newsՍիրիական բանակը հայտնել է, որ ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, այս մասին սեպտեմբերի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է սիրիական կառավարական բանակի հրամանատարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համարում եմ, որ ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Տպավորություն է ստեղծվում, որ կոալիցիայի ավիացիան, հասցնելով նման հարված, մաքրել է ճանապարհները ԻՊ զինյալների համար, որոնք հիմա կարող են անարգել գրավել Դեր Զոր քաղաքը»,- ասել է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով միայն Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդային աջակցության շնորհիվ է գրոհայինների հարձակումը կանգնեցվել:
«Խնդրում եմ ձեզ շարունակել հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին սիրիական բանակին աջակցելու համար»- դիմել է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը Ռուսաստանի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար գեներալ- լեյտենանտ Սերգեյ Ռուսկոյին: