Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրին Մհեր Մկրտչյանին հիշեց նրան նվիրված մեկօրյա փառատոնով

Culture

Մհեր Մկրտչյան դերասանին ու դերասանի ծննդավայրը բացահայտելու նպատակով, անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ, Գյումրիում կազմակերպվեց և անցկացվեց  Մհեր Մկրտչյանին նվիրված մեկօրյա փառատոն:

Փառատոնը կյանքի կոչվեց «Այցելի՛ր Գյումրի» տուրիստական նախաձեռնության շրջանակներում՝« Դիջիթըլ Փոմըգրանեթ» (Թվային Նուռ) ընկերության նախաձեռնությամբ:

Մեկօրյա փառատոնը հրաշալի հնարավորություն էր Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ևս մեկ անգամ բացահայտել դերասան-հանճարին և նրա հայրենի քաղաքը: «Իմ հայելին իմ ծննդավայրն է»,- մի անգամ ասել է սիրված դերասանը և դա այդպես է՝ հին Գյումրու յուրաքանչյուր անկյուն ասես ֆրունզական է: Հենց այդ նույն համոզումն ունեն բոլոր այն երիտասարդները, ովքեր փառատոնի շրջանակներում եղան  Գյումրիում՝ զբոսնեցին Մհերի անցած վայրերով, եղան սիրված ֆիլմերի նկարահանման այն տարածքներում, որտեղ մինչև օրս էլ զգացվում է Ֆրունզի շունչը:

Միջոցառմանը  մասնակիցեցին ինչպես   Երեւանից եւ Հայաստանի այլ քաղաքներից Գյումրի ժամանած երիտասարդները, այլ նաև շատ գյումրեցիներ, ովքեր միանալով հյուրերին, իրենք ևս «բացահայտեցին» իրենց հայրենի քաղաքի հարստությունն ու անգնահատելի ժառանգությունը՝ պատմական ու մշակութային։

 Հյուրերից շատերը Գյումրի էին  ժամանել գնացքով, եւ հենց Գյումրու երկաթուղային կայարանում էլ տրվեց  փառատոնի մեկնարկը։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան  էքսկուրսավարի հետ զբոսնել քաղաքի կարեւորագույն մշակութային վայրերով, այցելել Մհեր Մկրտչյանի անվան հուշաթանգարան, լինել մեծն դերասանի մասնակցությամբ ֆիլմերի նկարահանման վայրերում եւ մասնակցել  Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի  «Է՜ն ուրիշ Ֆրունզը» ֆիլմի դիտմանը։

Փառատոնի մասնակիցները ներկա գտնվեցին  նաեւ Գյումրիում Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի վեբ-կայքի (frunzikmuseum.com) եւ Գյումրիի տուրիստական պորտալի (www.visitgyumri.com) շնորհանդեսներին։ Ամբողջ միջոցառումը համեմված էր հետաքրքիր  անակնկալներով  եւ ստրիտ-արտ ներկայացումներով՝ Մհեր Մկրտչյանի կյանքի եւ գործունեության մասին։

Փառատոնը եզակի է իր տեսակով եւ անցկացման ձևաչափով, քանզի, նվիրված լինելով տաղադավոր դերասանին,  անցկացվում է հենց նրա հայրենի քաղաքում, որտեղ մասնակիցներին սպասում է Ֆրունզով  լեցուն մեկ օր։

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ թվային տեխնոլոգիաների ներմուծումը Գյումրու մշակութային եւ տուրիստական կյանք կաջակցի նշյալ ոլորտների խթանմանը եւ զարգացմանը։ Լինելով «Այցելի՛ր Գյումրի» նախաձեռնության հեղինակը՝ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը կարեւորում է նմանատիպ փառատոնների կազմակերպումը, որը խորապես կնպաստի քաղաքում տուրիզմի զարգացման նախադրյալները ստեղծելուն եւ զբոսաշրջիկներին՝ Գյումրիում եղած ներուժը ներկայացնելուն։ Հենց այս նպատակով էլ  «Դիջիթըլ Փոմըգրանեթ»  ընկերության կողմից անվճար հիմունքներով ստեղծվել են Գյումրիում գործող Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի թանգարանների, «Գյումրու քաղաքային կենցաղի եւ ժողովրդական ճարտարապետության թանգարան»-ի, Գյումրու մարզային գրադարանի, ինչպես նաեւ Գյումրու նկարիչների միության վեբ- կայքերը։

««Մեկ օր Ֆրունզի հետ» միջոցառումը մեծ ձեռքբերում է ինչպես քաղաքի, այնպես էլ բոլոր թանգարանների համար: Գյումրին միշտ եղել էառանձնահատուկ քաղաք ու այդպիսին էլ մնալու է, քանի որ սերունդներն ունեն ուժն ու ոգին արտահայտելու ու բացահայտելու այն հա րստությունը, որ կա այս քաղաքում:

Շատ զբոսաշրջիկներ ունենք, ովքեր ասում են, որ քաղաք այցելում են սիրելով Մհեր Մկրտչյանին»,- տեղեկացրեց Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ փաստելով, որ այս միջոցառման շրջանակներում թանգարանը մոտ 300 այցելու է ունեցել:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի պետական համալսարանի «ժուռնալիստիկա» բաժնի ուսանողները: Նրանց համար ևս Գյումրին բացահայտում էր:

«Գյումրիում առաջին անգամ եմ՝ տպավորությունները շատ լավն են և լուսավոր: Գյումրին կոլորիտային քաղաք է՝ ունի և՛ հինը, և՛ նորը, և՛ ժողովուրդն է շատ լավը: Սպասումներս արդարացվեցին՝ Էլի եմ գալու, բայց արդեն ընտանիքիս անդամների հետ»,- նշեց Անահիտ Մադոյանը, ում խոսքին միացան նաև համակուրսեցիները:

Միջոցառումը ամբողջովին ֆինանսավորվել է «Դիջիթըլ Փոմըգրանեթ»  ընկերության կողմից, իսկ կազմակերպման աշխատանքներին աջակցել են Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը, Գյումրու երկաթուղային կայարանը, ինչպես նաեւ Գյումրիում տուրիզմի զարգացմամբ հետաքրքրվող եւ ակտիվ գործունեություն ծավալող մի շարք երիտասարդներ։

Միջոցառումն ավարտվեց ուշ երեկոյան:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025