Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ է զոհվել
International newsՎաշինգտոնում միջոցառման ժամանակ անհայտ անձինք փոխհրաձգություն են սկսել: Միջադեպի հետեւանքով 2 մարդ է սպանվել, մի քանի վիրավոր կա:
Ըստ Fox News-ի՝ վիրավորների թվում 8-ամյա տղա կա, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ սպանվածները տղամարդիկ են, նրանցից մեկը շուրջ 20 տարեկան է: Վիրավորները 6-ն են, նրանց թվում ծանր վնասվածք ստացածներ չկան:
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգությունը սկսվել է վիճաբանության արդյունքում, սակայն առայժմ հնարավոր չէ նշել, թե հստակ ինչ է տեղի ունեցել: Ձերբակալվածներ առայժմ չկան: