Թուրքիան Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին
International newsԹուրքիայի օդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական F-16 տեսակի ռազմական կործանիչները ոչնչացրել են ԻՊ-ի երեք դիրք:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմպայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղիրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան»անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդականինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարությունստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքըվերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը: