Ճապոնիայի բնակչության մեջ 65-ից բարձր տարիքի անձանց թիվը գերազանցել է ռեկորդային 27 տոկոսը
International news65-ից բարձր տարիքի անձանց թիվն այս տարի գերազանցել Է Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակի 27 տոկոսը, ինչը բացարձակ ռեկորդ Է դարձել ազգային ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ ցուցանիշով երկիրը գերազանցում Է «Յոթի խմբի» մյուս բոլոր պետություններին, ասված Է կառավարության զեկույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 19-ին Ճապոնիայում նշվող պետական տոնի՝ Տարեցներին պատվելու օրվա կապակցությամբ:
Հատկապես արագ Է ծերանում Ճապոնիայի բնակչության կանանց բաժինը: Այս կատեգորիայում 65-ից բարձր տարիքի անձանց բաժին Է ընկնում արդեն ավելի քան 30 տոկոսը: Երկրում մեծ Է նաեւ 80-ից բարձր տարիքի մարդկանց բաժինը, որոնք կազմում են բնակչության ավելի քան 8 տոկոսը: Ճապոնիայում մշտական աշխատանք ունի 65-ից բարձր տարիքի մարդկանց գրեթե 22 տոկոսը, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն Է G7-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: