ՄԱԿ-ը հիասթափված է Հալեպ մարդասիրական օգնության մատակարարման հապաղումից
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել է, որ հիասթափված է նրանից, որ մարդասիրական օգնությունը մեկ շաբաթ է՝ թուրք-սիրիական սահմանին է և չի կարող հասնել սիրիական Հալեպի արևելյան շրջափակված տարածքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես վշտացած և հիասթափված եմ, որ ՄԱԿ-ի շարասյունը դեռ չի հատել Սիրիայի հետ սահմանը Թուրքիայից և չի հասել արևելյան Հալեպ, որտեղ մինչև 275 հազար մարդ արգելափակված է առանց սննդի, ջրի, պատշաճ կացարանի և բժշկական ապահովման»,- ասվում է նրա հայտարարության մեջ: