Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են սպանություններն ու կտտանքները. ՄԱԿ
International news«Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ մյուս ահաբեկչական խմբավորումները շարունակում են սպանություններն ու կտտանքները Սիրիայի՝ իրենց կողմից վերահսկվող տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտարարել Է ՄԱԿ-ի՝ Սիրիայո ւմ մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի նախագահ, բրազիլացի իրավաբան Պաուլու Սերժիու Պինեյրուն՝ ներկայացնելով իր հերթական զեկույցը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում:
«Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են վայրագությունն օգտագործել իրենց հսկողության ներքո գտնվող քաղաքացիական բնակչության ստրկացման համար»,-նշել Է Պինեյրուն:
Ինչպես ընդգծել Է հանձնաժողովի նախագահը, «այսպես կոչված «Իսլամական պետությունը» շարունակում Է առեւանգել, խոշտանգել եւ դաժանորեն սպանել նրանց, ում թշնամիներ Է համարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին»: Իրենց հերթին, «խմբավորումները, ներառյալ «Ահրար աշ Շամը», շարունակում են պատանդներ վերցնել քաղաքացիական անձանց՝ փրկագին ստանալու կամ գերիների փոխանակման նպատակով»: Տեղերում պատանդառվածներին «ենթարկում են խոշտանգումների եւ Էլեկտրաշոկի ներգործության»:
ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահը հորդորել Է բոլոր կողմերին՝ «անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձանց, հատկապես կանանց, երեխաներին եւ տարեցներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: