Մանհեթենում պայթյունի կազմակերպիչը Աֆղանստանից սերված 28-ամյա Ահմադ Խան Ռահամին Է
International newsՄանհեթենում պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը Աֆղանստանից սերված 28-ամյա Ահմադ Խան Ռահամին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին:
Ներկայում Ռահամիին որոնում Է ոստիկանությունը: Վերջին հասցեն, որտեղ նա ապրել Է, գտնվում Է Նյու Ջերսիի նահանգի Էլիզաբեթ քաղաքում: Նշվում Է, որ Ռահամին «զինված Է եւ շատ վտանգավոր»:
Նյու Յորքի ոետիկանության բաժանմունքը տարածել Է կասկածյալի լուսանկարը:
Մանհեթենի կենտրոնում պայթյունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 20:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին) Չելսի թաղամասում, որտեղ գտնվում են բազմաթիվ հանրաճանաչ ռեստորաններ, բարեր եւ խանութներ: Դրա հետեւանքով տուժել Է 29 մարդ, նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից;
Ինչպես հայտնել Է Tew York Times թերթը, Նյու Յորքում գործած պայթուցիկ սարքը, ինչպես նաեւ մյուս չպայթած ինքնաշեն ռումբը պատրաստված են եղել շուտեփուկներից եւ լցված խոցող տարրերով: Հրատարակության աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են հետաքննության ընթացքին, երկու սարքերն Էլ պարունակել են առանցքակալների նման խոցող տարրեր: Դրանց նաեւ միացված են եղել շարժական հեռախոսներ, որոնք օգտագործվել են որպես թայմերներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: