Yerevan, 24.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական ապրանքներն ի վիճակի են մրցակցել միջազգային շուկայում. Արծվիկ Մինասյան

Economics

Հայկական ապրանքներն ի վիճակի են մրցակցել միջազգային շուկայում: 

Այս մասին «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսի բացումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

«Հպարտությամբ եմ շրջում տաղավարներով ու տեսնում հայկական արտադրության ապրանքները: Եվ դրանք պարզապես արտադրանք չեն, այլ որակ ունեն ու ի վիճակի են մրցունակ լինել միջազգային շուկայում: Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք այդ ներուժը: Տնտեսության մեջ դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել ամբողջ ներուժը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` ցանկացած գործողություն, որն ուղղված է տեխնոլոգիական փոփոխությունների կամ մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, դա իրենով արդեն հեղափոխական քայլ է: Նա ընդգծեց, որ այդպիսի փոփոխություններ նկատվում են տարբեր ոլորտներում, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների:

Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: Մասնակցող ընկերությունները ներկայացնում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշեց, որ այս ցուցահանդեսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցկացվում:

«Նախորդ ցուցահանդեսի համեմատ այս անգամ ընկերությունների կողմից հետաքրքրվածությունը մեծ է: Այս տարի ավելացրել ենք նաև տուրզիմի տաղավարների թիվը: Հետաքրքրություն կա տարբեր երկրից, ունենք ներդրողների այց, որոնք փորձում են աշխատանք տանել համագործակցության միջոցով այստեղ ընկերություն հիմնելու ուղղությամբ»,-հավելեց Կարեն Մկրտչյանը:

Ցուցահանդեսին առանձին մեծ տաղավարով ներկայացված էր Արցախը: Այցելուները ոչ միայն հնարավորություն ունեին տեղում համտեսելու Արցախի բերք ու բարիքից պատրաստված պահածոները, քաղցրեղենը, այլև տեսնել, թե ինչ են առաջարկում զբոսաշրջային ընկերությունները:

Արցախի Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը նշեց, որ այս ցուցահանդեսը կարևոր միջոցառում է Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու համար: Այս տարի առաջին անգամ ներկայացված է զբոսաշրջային 4 ընկերություն:

«Հիմնականում զբոսաշրջային օպերատորներ են, որոնք զբաղվում են և' արտագնա, և' ներգնա տուրիզմով: Փորձում ենք կապեր հաստատել Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային ընկերությունների միջև, ինչպես նաև գործնական պայմանավորվածություններ ձեռքբերել արտասահմանից Հայաստան- Արցախ տուր կազմակերպելու համար»,-ասաց Արտակ Գրիգոյանը: Նա ընդգծեց, որ 7 տարվա ընթացքում Արցախում տարեկան միջինը 30 տոկոս զբոսաշրջային ցուցանիշի աճ է գրանցվել: 2016 թվականին նկատում է Հայաստանից Արցախ զբոսաշրջիկների այցելության ակտիվություն:

Տաղավարներից մեկում ներկայացված է «Բառվա» ինովացիոն կենտրոնի արտադրանքը: Կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրեց ընկերության վերջին արտադրանք, մասնավորապես, անօդաչու սարքը:

«Այս սարքի վրա տեղադրվել են բազմաթիվ սենսորներ, որոնք թույլ են տալիս մթնոլորտի տարբեր շերտերում` մինչև 3 կմ բարձրության վրա, չափել ջերմաստիճանը, օդի խոնավությունը, արձանագրել կարկտաբեր ամպերի ակռայությունը: Այս սարքով ամբողջացվում է «Զենիտ» հակակարկտային կայանի գործունեությունը: Սարքը կարող է նաև հետախուզական նպատակով կիրառվել»,-ասաց Արամ Վարդանյանը: Ընկերությունն արդեն իր արտադրանքը իրացրել է Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում:

Մեկ այլ տաղավարում «Unicumarm» ընկերության տնօրեն Տիգրան Բալոյանն էլ ներկայացրեց իրենց արտադրանքը:

«Արտադրում ենք ռազմական նշանակության գիշերային տեսանելիության սարքավորումներ: Դեռ նոր է արտադրությունը, սակայն Պաշտպանության նախարարությունն արդեն սարքավորումների փորձաքննություններ է իրականացնում: Որակը հասատվելուց հետո արդեն ակնկալում ենք, որ կլինեն պատվերներ»,-ասաց Տիգրան Բալոյանն` ընդգծելով, որ ծրագրում են ընդլայնել արտադրատեսակները և իրացնել արտերկրում:     

«Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը:  Այն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 22-ը: 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day