Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայաստանի անկախության 25- ամյակի առթիվ
PoliticsԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և անձամբ իրանունից շնորհավորական ուղեձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, Ջոն Քերիի ուղերձում մասնավորապես ասված է.
«Նախագահ Օբամայի եւ Ամերիկայի ժողովրդի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի առթիվ:
Միացյալ Նահանգները շատ կարևորում և գնահատում Հայաստանի հետ մեր ջերմ բարեկամությունը: Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, և իմ կառավարությունը նախատեսում է շարունակել ձեզ հետ սերտ աշխատանքը` աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանության ու տարածաշրջանային խաղաղությանը:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կայուն աջակցությունը միջազգային խաղաղարար գործընթացներին և Սիրիայի փախստականների ճգնաժամի կարգավորման մեջ երկրի առաջատար դերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգներում կայացած և կենսունակ հայ համայնքի ներկայությունը:
Այս հատուկ առիթով ես լավագույն բարեմաղթանքներն եմ հղում բոլոր հայերին, մաղթելով խաղաղ և բարգավաճ տարի»: