ՌԴ ՕՏՈՒ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մերձմոսկվայում
International newsՌուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) Իլ-62 օդանավը մեկ անջատված շարժիչով հարկադիր վայրէջք է կատարել Մերձմոսկվայի օդանավակայանում: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով 20:00-ին պլանային թռիչք իրականացնելիս շարժիչի օգնական համակարգում աշխատել է անսարքության ազդանշանը: Թռիչքների ղեկավարին զեկուցելուց հետո, «չնայած թռիչքը շարունակելու հնարավորությանը», զինվորականները որոշել են անջատել չորս շարժիչներից մեկը եւ վայրէջք կատարել: