ՀԱԿ-ը Գյումրիում ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը
PoliticsԳյումրու ՏԻՄ ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել իր նաընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին։
Հայտարարության մեջ նշված է. «Գյումրու ՏԻՄ ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբը ցավակցում է Վարդեւան Գրիգորյանին և նրա հարազատ ներին որդու՝ Արշակ Գրիգորյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Միաժամանակ, Գյումրու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը»: